Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հունիսի 10-ին Իսրայելը կընտրի նոր նախագահ

Հունիսի 10-ին Իսրայելը կընտրի նոր նախագահ
20.05.2014 | 01:37

Իսրայելի Կնեսետի պատգամավորները հունիսի 10-ին կընտրեն նոր նախագահ: 2007 -ից Իսրայելի նախագահն է Շիմոն Պերեսը: Իսրայելում նախագահի պաշտոնը խորհրդանշական է, իրական իշխանությունը պատկանում է վարչապետին։ Շիմոն Պերեսը վայր կդնի նախագահական լիազորությունները հուլիսի վերջին՝ իր ծննդյան 91-րդ տարեդարձի նախաշեմին՝ եզրափակելով 7 տասնամյակ տևած քաղաքական կարիերան։
Al Arabiya-ն նշել է, որ նախագահի թեկնածուները պետք է գրանցվեն մինչև մայիսի 27-ը՝ ստանալով առնվազն 10 պատգամավորի աջակցություն:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ